2 փետրվարի 2013 - 12:17 AMT
Վաշինգտոնում տեղի կունենա հայ-ամերիկյան առևտրային հարաբերություններին նվիրված կլոր սեղան

ԱՄՆ քաղաքական գործիչներն ու Հայաստանի բարեկամները փետրվարի 6-ին կմասնակցեն առևտրային հարաբերություններին նվիրված կլոր սեղանին: Մասնակիցների թվում կլինեն Պետքարտուղարության, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության և Ամերիկայի Հա դատի հանձնախմբի ներկայացուցիչները: Կքննարկվեն հայ-ամերիկյան առևտրային հարաբերություններն ու ներդրումները: Հանդիպման շրջանակներում, որը տեղի կունենա ANCA Վաշինգտոնի գրասենյակում, տեղի կունենան շնորհանդեսներ, կարծքիների փոխանակում, կներկայացվեն տարբեր տեսակետներ, հայտնում է ANCA-ն: