2 փետրվարի 2013 - 11:14 AMT
ԼՂՀ նախագահը հուսով է, որ Հայրիկյանը շուտով կվերադառնա ակտիվ քաղաքական գործունեությանը

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 1-ին հեռախոսազրույց է ունեցել ԱԻՄ առաջնորդ, Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի հետ:

Նախագահ Սահակյանը Պարույր Հայրիկյանին մաղթել է քաջառողջություն եւ շուտափույթ ապաքինում` հույս հայտնելով, որ նա շուտով կվերադառնա ակտիվ քաղաքական գործունեությանը, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: