2 փետրվարի 2013 - 11:16 AMT
Սելիմի լեռնանցքն ու Ապարան-Քուչակ ճանապարհահատվածը դժվարանցանելի են

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին` ժամը 11.00-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում տեղում է ձյուն: Սաստիկ ձնաբքի պատճառով դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը և Ապարան-Քուչակ ճանապարհահատվածը:

Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: