2 փետրվարի 2013 - 11:47 AMT
ԱՄՆ-ում մտահոգված են Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձով

ԱՄՆ-ում մտահոգված են ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյան դեմ մահափորձով: Այդ մասին Պետքարտուղարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետքարտուղարության մամլո քարտուղար Վիկտորիա Նուլանդը:

«Որքան գիտենք, Հայրիկյանի վիճակը կայուն է և հուսով ենք, որ ՀՀ ոստիկանությունը մանրակրկիտ հետաքննություն կվարի և անհայտ կրակողը կհայտնաբերվի: Մենք հասկանում ենք, որ ընտրությունները կարող են հետաձգվել, սակայն հուսով ենք, որ ամեն ինչ կարվի ՀՀ Սահմանադրության շրջանակներում և բոլոր թեկնածուների իրավունքները կպաշտպանվեն»,-ասել է Նուլադնը: