2 փետրվարի 2013 - 14:22 AMT
ԱՄՆ Պետքարտուղարությունը զգուշության կոչ է արել Թուրքիայում գտնվող ամերիկացիներին

ԱՄՆ Պետքարտուղարությունը խորհուրդ է տվել Թուրքիայում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին խուսափել զանգվածային հավաքատեղիներից ու ժամանակավորապես չայցելել ԱՄՆ դիվանագիտական հաստատություններ երկրի տարածքում: Զգուշացումը ԱՄՆ Պետքարտուղարությունը տարածել է փետրվարի 1-ին՝ Անկարայում ԱՄՆ դեսպանատան մոտ պայթյունի պատճառով:

Փետրվարի 1-ին Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան մոտ պայթուցիկ է պայթել՝ 2 մարդ զոհվել է: