6 օգոստոսի 2005 - 09:01 AMT
ԹՈՒՐՔԻԱՆ ՉԵՂՅԱԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՇՎԵՅՑԱՐԱՑԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ԱՆԿԱՐԱ, ՊԱՏՃԱՌԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑՆ Է
Այն բանից հետո, երբ Հայոց ցեղասպանությունը հերքելու մեղադրանքով Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի նկատմամբ Շվեյցարիայի Վինթերթուր քաղաքի դատախազությունը հետաքննություն սկսեց, թուրքական իշխանություններն Անկարայում այդ երկրի դեսպանին հայտնել են, որ չեղյալ են հայտարարում Շվեյցարիայի տնտեսության նախարար Յոզեֆ Դայսի սեպտեմբերին ծրագրած այցը Թուրքիա: Ինչպես գրում է թուրքական «Միլիեթը», շվեյցարական մամուլը ցավով նշել է, որ «Թուրքիայում չեն հասկանում, որ ժողովրդավարության հիմնական արժեքը Շվեյցարիայում իշխանության տարանջատումն է, հաղորդում է Արմենպրեսը: Մինչդեռ, SDA գործակալությունը հաղորդում է, որ սեպտեմբերին կայանալիք հանդիպումը ուղղակի հետաձգվել է: Որպես «հետաձգման» պատճառ Թուրքիան նշում է այցի ժամկետները ճշտելու խնդիրը: