2 փետրվարի 2013 - 14:27 AMT
Լավրով. ԵԱՀԿ-ն փորձում է իր չափանիշները պարտադրել մյուսներին՝ սրելով տարաձայնությունները

Տարաձայնություններն ԵԱՀԿ-ում խորանում են այլ երկրներին սեփական չափանիշները պարտադրելու փորձերի պատճառով՝ դրանով իսկ խորացնելով նրա համակարգային ճգնաժամը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Խոսքը ԵԱՀԿ ապագայի մասին է, որը փորձում է իր չափանիշները պարտադրել մյուսներին՝ սրելով տարաձայնությունները: Հարկավոր են միավորող նախագծեր, որոնք կցեմենտեն եվրոպական տարածքը, կօգնեն փոխզիջման գալ անվտանգության հիմնարար հարցերի շուրջ»,-ասել է նա Մյունխենի անվտանգության 49-րդ խորհրդաժողովում:

Ըստ Լավրովի, դեռ կա հնարավորություն՝ անցյալ տարվա դեկտեմբերին ԵԱՀԿ ԱԳՆԽ-ն Դուբլինում որոշում կայացրեց «Հելսինկի+40» գործընթացի մեկնարկի մասին, խոսքը Հելսինկյան եզրափակիչ ակտը մինչև 2015թ. նորացնելու մասին է, հայտնում է ՌԻԱ Նովոստին: