2 փետրվարի 2013 - 14:37 AMT
Կոնյակի գործարանի մոտակայքում թնդանոթի փամփուշտ է հայտնաբերվել

Փետրվարի 1-ին, ժամը 11.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի տղամարդ և հայտնել, որ Երևանի կոնյակի գործարանի ճանապարհին, խոտերի մեջ, թնդանոթի փամփուշտ է գցած: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է գնդացրի փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: