4 փետրվարի 2013 - 12:45 AMT
Ֆիդել Կաստրոն անձամբ է քվեարկել Կուբայում կայացած համընդհանուր ընտրություններին

Կուբայի հեղափոխության 86-ամյա առաջնորդ Ֆիդել Կաստրոն անձամբ է քվեարկել Կուբայում կայացած խորհրդարանական և տեղական մարմինների համընդհանուր ընտրություններին: Կոմանդանտեն առաջին անգամ է հայտնվել հանրության առջև 2012թ. հոկտեմբերից ի վեր: Նա զրուցել է հավաքվածների հետ:

Ընտրատեղամասերի փակումից չորս ժամ առաջ իր քաղաքացիական պարտքն է կատարել 6,88 մլն մարդ՝ ընդհանուր թվի գրեթե 78 տոկոսը: