4 փետրվարի 2013 - 11:25 AMT
Դավիթ Նալբանդյանը ATP վարկանիշում բարձրացել է 87 տեղը

Փետրվարի 4-ին Թենիսի միջազգային ասոցիացիան (ATP) հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների հերթական վարկանիշը: Արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը բարձրացել է մեկ հորիզոնականով և 590 միավորով 87-րդ տեղում է: Համաշխարհային վարկանիշը գլխավորում է Նովակ Ջոկովիչը (Սերբիա) 12 960 միավորով, երկրորդ տեղում է Ռոջեր Ֆեդերերը (Շվեյցարիա) 10 265 միավորով, իսկ եռյակը եզրափակում է Էնդի Մարեյը (Անգլիա) 8480 միավորով:

Այս հանգստյան օրերին Արգենտինայի հավաքականը Դևիսի գավաթի առաջին փուլում 5:0 հաշվով հաղթել է Գերմանիային և կհանդիպի Ֆրանսիայի հետ: Զուգախաղում Նալբանդյանը Օրասիո Զեբալլոսի հետ 6:1, 6:4, 5:7, 6:2 հաշվով հաղթել է Քրիստոֆեր Կասին և Ֆիլիպ Քոլչռեյբերին:

Փետրվարի 11-17 Սան Պաուլուում Դավիթ Նալբանդյանը կմասնակցի Բրազիլիայի բաց առաջնությանը: Զուգախաղում նա կխաղա աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալի (Իսպանիա) հետ: