4 փետրվարի 2013 - 11:51 AMT
Իսրայելն այնուամենայնիվ ռմբակոծել է Սիրիայի տարածքը

Իսրայելն առաջին անգամ պատասխանել է Դամասկոսի արվարձանները ռմբակոծելու մեղադրանքներին: Ինչպես հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը, ավիահարվածը հաստատել է իր երկրի լուրջ մտադրությունը թույլ չտալ, որ սիրիական զենքն անցնի հարևան Լիբանանի գրոհայինների ձեռքը:

«Մենք չենք կարծում, թե Սիրիան իրավունք ունի արդիական սպառազինություն առաքել Լիբանան»,-ասել է նա օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպմանը:

Իսրայելցի նախարարի հայտարարությունից հետո Սիրիայի նախագահ Ասադը մեղադրել է Իսրայելին Սիրիայում իրավիճակը ապակայունացնելու մեջ: