4 փետրվարի 2013 - 12:30 AMT
Իրանի և «վեցնյակի» բանակցությունները կանցնեն Ղազախստանում փետրվարի 25-ին

Իրանի ղեկավարությունը հայտարարել է, որ պատրաստակամ է ընդունելու ԱՄՆ առաջարկը միջուկային ծրագրի շուրջ ուղիղ բանակցությունների վերաբերյալ, և որ վեց համաշխարհային տերությունների հետ բանակցությունները կվերսկսվեն այս ամիս: Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ վեց տերություններ՝ ԱՄՆ-ն, Չինաստանը, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու Գերմանիան մտադիր են վերսկսել բանակցությունները Ղազախստանում փետրվարի 25-ին՝ դա համարելով «լավ նորություն»:

ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի մամլո քարտուղարը հաստատել է դա: