4 փետրվարի 2013 - 13:18 AMT
Հայաստանի պետական պարտքը 2012 թ. վերջում կազմել է 4.369 մլրդ դոլար

Ըստ 2012թ. արդյունքների, Հայաստանը շարունակում է դասվել փոքր պարտքի բեռ ունեցող երկների շարքին: Այդ մասին փետրվարի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: «Ներկա դրությամբ պետական պարտքի հետ կապված որևէ ռիսկ տեսանելի չէ:

Ըստ Ատոմ Ջանջուղազյանի, Հայաստանի պետական պարտքը 2012 թ. վերջում կազմել է 4.369 մլրդ դոլար, ինչը կազմում է ՀՆԱ-ի 42,6%-ը: Ընդ որում՝ արտաքին պարտքը կազմել է 3.738 մլրդ դոլար, որը կազմում է ՀՆԱ 36,5 տոկոսը, ներքին պարքտը՝ 631 մլն դոլար:

Ըստ Ա. Ջանջուղազյանի՝ պետական պարտքը 2011 թ. 4.129 մլրդ դոլար էր, որից 3.568 մլրդ դոլարը՝ արտաքին, 560 մլն դոլարը՝ ներքին: