4 փետրվարի 2013 - 15:05 AMT
Ջոզեֆ Բայդեն. Իրանի միջուկային խնդրի լուծման դիվանագիտական պատուհանը կրկին փակվում է

Ֆրանսիայում գտնվող ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հայտարարել է, որ Իրանի միջուկային խնդրի լուծման դիվանագիտական պատուհանը կրկին փակվում է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպումից առաջ, Բայդենը հարցազրույց է տվել Figaro թերթին՝ հայտարարելով, որ «Իրանի կառավարությունը պետք է մասնակցի բանակցություններին ամենայն լրջությամբ ու բարի նպատակներով»: «Եթե Իրանը հրաժարվի բանակցություններին մասնակցելուց, նրա հանդեպ կարող են կիրառվել կաթվածահար անող պատժամիջոցներ»,-ասել է ԱՄՆ փոխնախագահը: