4 փետրվարի 2013 - 17:09 AMT
Միխայիլ Մարկոսովը չի մասնակցի Լյուքսեմբուրգի հետ խաղին

«Ուֆայի» ֆուտբոլիստ Միխայիլ Մարկոսովը չի կարողացել մեկնել ֆրանսիական Վալանս մուտքի արտոնագրի հետ կապված խնդիրների պատճառով:Մարկոսովին հրավիրել էին Հայաստանի ֆուտբոլի հավաքական, և նա պետք է մասնակցեր Լյուքսեմբուրգի հետ ընկերական խաղին:

«Ըստ որոշ տեղեկությունների, Մոսկվայում վիզայի ձևակերպումը հայկական կողմը թողել էր ֆուտբոլիստի վրա: Միխայիլ Մարկոսովին, որը ՌԴ քաղաքացի է, այդ հարցը լուծելու համար 3 օրը չի բավականացրել»,-ասել են ակումբի մամուլի ծառայությունում:Այսպիսով, Մարկոսովը չի կարողանա օգնել Հայաստանի հավաքականին, որը փետրվարի 5-ին Վալանսում խաղալու է Լյուքսեմբուրգի հետ: