5 փետրվարի 2013 - 12:07 AMT
Դավիթ Նալբանդյան. Ֆրանսիան գերազանց խաղացողներով շատ ուժեղ թիմ ունի

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը իր կարծիքն է հայտնել Ֆրանսիայի հավաքականի մասին, որի դեմ Արգենտինայի հավաքականը պետք է խաղա Դևիսի գավաթի քառորդ եզրափակչում:

«Ֆրանսիայի հետ խաղը ծանր է լինելու: Ֆրանսիան գերազանց խաղացողներով շատ ուժեղ թիմ ունի: Նրանք հաղթեցին մեզ նախորդ անգամ, բայց այն ժամանակ մենք հյուրերի դերում էինք, իսկ այժմ հանդիպումն Արգենտինայում է անցնելու: Բայց դա չի նշանակում, թե տանը մեզ համար հեշտ է լինելու», - ասել է Նալբանդյանը:

Դևիսի գավաթի առաջին խաղում Արգենտինան 5:0 հաշվով հաղթել է Գերմանիայի հավաքականին, իսկ Ֆրանսիան նույն հաշվով ուժեղ է եղել Իսրայելից, հայտնում է gotennis.ru-ն: