5 փետրվարի 2013 - 12:54 AMT
Վալերի Կարպին. Մովսիսյանն արեց այն, ինչը մենք սպասում էինք նրանից

Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը մեկնաբանել է հարձակվող Յուրա Մովսիսյանի խաղը, որի համար «Ալ- Դաֆրայի» դեմ խաղն առաջինն էր:

«Այն բացահայտումները, որոնք անում էր Մովսիսյանը, հենց այն էին, ինչը մենք սպասում էինք նրանից: Յուրայի համար հեշտ էր այդ ամենը»,- Կարպինի խոսքերը մեջբերում է championat.com-ը:

Նախօրեին Մովսիսյանը «Սպարտակի» կազմում անցկացրել է 30 րոպե և խաղավերջին կարողացել է խփել իր առաջին գնդակը: