5 փետրվարի 2013 - 13:12 AMT
Հիլարի Քլինթոնն իր կայքն է բացել

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որը հեռացավ պաշտոնից հունվարի վերջում, սեփական կայքն է բացել HillaryClintonOffice.com. հասեցով:

Այժմ կայքում ներկայացված է միայն Քլինթոնի լուսանկարը և նախկին պետքարտուղարին հարցեր ուղղելու կարգը: Ըստ գրանցման տվյալների, կայքը ստեղծվել է հունվարի 31-ին և վերջին անգամ խմբագրվել է կիրակի օրը:

HillaryClinton.com հասցեն Քլինթոնը գրանցել է 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ, այժմ հարցումները դեպի նոր կայք են տանում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: