5 փետրվարի 2013 - 14:49 AMT
Apple-ը նոր սերնդի iPad mini կարտադրի կատարելագործված էկրանով

Apple-ի առաքիչները ձեռնամուխ են եղել iPad mini պլանշետի նորացված մոդելի էկրանների փորձնական արտադրությանը, որտեղ պիկսելների տեղադրման խտությունը iPhone սմարթֆոնների վերջին մոդելների մակարդակի վրա է, հայտնել է BrightWire կայքը՝ Թայվանի կիսահաղորդիչների արտադրության ներկայացուցիչների վրա հղումով:

iPad mini-ի վաճառքը սկսվել է 2012թ. նոյեմբերի 2-ին աշխարհի շուրջ 30 երկրներում: iPad mini-ի հետ միաժամանակ թողարկվել է չորրորդ սերնդի iPad: Ըստ վաճառքի առաջին 3 օրերի արդյունքների, Apple հայտարարել է, որ ընդհանուր առմամբ իրացվել է պլանշետի նոր մոդելների մոտ 3 մլն նմուշ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: