5 փետրվարի 2013 - 17:48 AMT
Այսօր մեկնարկել է Հայաստանի բռնցքամարտի առաջնությունը

Փետրվարի 5-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է Հայաստանի բռնցքամարտի առաջնությունը: Այսօր նախնական մարտերում հադես են գալիս 15 զույգ բռնցքամարտիկներ մինչև 56, 60, 64 և 69 կգ քաշային կարգերում:

Բռնցքամարտի առաջնությունը կավարտվի փետրվարի 9-ին, եզրափակիչ մարտերը կմեկնարկեն ժամը 12-ին: Այս առաջնությունից հետո կձևավորվի ազգային հավաքականը, որն էլ կսկսի նախապատրաստվել 2013 թվականի մրցաշարերին: