5 փետրվարի 2013 - 17:54 AMT
«ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈւՄԲ» ՓԲԸ-ն կմասնակցի «ԻՆՏԵԼԷՔՍՊՐԵՍ» վճարահաշվարկային համակարգին

Կենտրոնական բանկի խորհուրդը փետրվարի 5-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈւՄԲ» ՓԲԸ-ին տրամադրել է «ԻՆՏԵԼԷՔՍՊՐԵՍ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն, հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը:

Փոխանցումները կատարվում են առանց հաշվի բացման ԱՄՆ դոլարով, եվրոյով և ՌԴ ռուբլով:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ իրականացնում է միջազգային դրամական փոխանցումներ «БЫСТРАЯ ПОЧТА», «CONTACT», «MONEYGRAM», «ANELIK» և «UNISTREAM» համակարգերի միջոցով, նաև կատարում է առանց հաշվի բացման Ռուսաստանից Հայաստանի ուղղությամբ «Գազպրոմբանկ-Էքսպրես» անվանական փոխանցումների վճարումներ:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն սկսել է AVERS (Ուկրաինա) միջազգային դրամական փոխանցումների համակարգի միջոցով փոխանցումների իրականացումը: