6 փետրվարի 2013 - 12:32 AMT
Կահիրեում Իրանի նախագահի վրա սիրիացի է հարձակվել

Կահիրեի Ալ Հուսեյն մզկիթի մոտ սիրիացի մի տղամարդ հարձակվել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի վրա: Այն մասին, թե որքան լուրջ է եղել հարձակումը, չի հաղորդվում, հայտնում է Al Arabiya-ն: Հարձակվողը ձերբակալվել է: Իրանի նախագահը պտամական այցով գտնվում է Կահիրեում, որտեղ հանդիպել է նախագահ Մուրսիի հետ: Սա Իրանի ղեկավարի առաջին այցն է Եգիպտոս 1979թ. ի վեր: