6 փետրվարի 2013 - 13:07 AMT
Սիրիայի ընդդիմությունը գրասենյակներ կբացի Վաշինգտոնում ու Նյու Յորքում

Սիրիայի ընդդիմադիր կոալիցիան շուտով մտադիր է գրասենյակներ բացել Վաշինգտոնում ու Նյու Յորքում, հայտնում է Associated Press-ը՝ ՄԱԿ դիվանագետների վրա հղումով: Ենթադրվում է, որ երկու գրասենյակները կգլխավորի Արկանզասի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Նաջիմ Հադբիան, հայտնել են դիվանագետները, չցանկանալով հրապարակել իրենց անունները, քանի որ որոշման մասին դեռ պաշտոնապես չի հայտարարվել:

Սիրիայի ընդդիմության ներկայությունը ՄԱԿ կենտրոնակայանի մոտ կոչված է բարձրացնելու կոալիցիայի հեղինակությունը ԱՄՆ-ում և արտերկրում: