6 փետրվարի 2013 - 12:40 AMT
Բրիտանիայի խորհրդարանը հավանություն է տվել միասեռականների ամուսնությունները թույլատրող օրինագծին

Մեծ Բրիտնիայի խորհրդարանի ստորին պալատը հավանություն է տվել միասեռականների ամուսնությունները թույլատրող օրինագծին, որի օրինականացման նախաձեռնությունը պատկանում էր վարչապետ Դևիդ Քեմերոնին, հայտնում է Բի-բի-սին: Օրինագիծն ընդունվել է 400 «կողմ», 175՝ «դեմ» ձայների հարաբերակցությամբ:

Եկեղեցին զգուշացրել է, որ ամուսնության բնորոշման մեջ «երկու մարդկանց միություն» սահմանունը խարխլում է ամուսնության մասին կրոնական դրույթները, հայտնում է ՌԲԿ-ն: