6 փետրվարի 2013 - 16:31 AMT
Փասադենայի քաղխորհրդի թեկնածուն կողմ է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կանգնեցմանը

Փասադենայի քաղխորհրդի թեկնածու Ջոն Քենեդին հայտարարել է, որ կողմ է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կանգնեցմանը՝ Հայոց ցեղասպանության կոմիտեի առաջարկով: Հուշարձանը կտեղադրվի 3-րդ շրջանում, որտեղ առաջադրված է Քենեդին: «Ես ծանոթացա նախագծի վերջնական տարբերակին: Երբ հուշարձանը հաստատման ներկայացվի Փասադենայի քաղխորհուրդ, ես ամեն ինչ կանեմ այն հաստատելու համար և կոչ կանեմ իմ գործընկերներին աջակցել այս հարցում»,-ասել է Քենեդին՝ նշելով, որ միշտ սատարել է Հայոց ցեղասպանության ճանաչմանը: