2013թ. մարտին Հայաստան կայցելեն Զբոսաշրջային գիդերի ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի (WFTGA) նախագահ Ռոզալինդ Նյուսլենդսն ու նրա տեղակալը: Ինչպես հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը, հյուրերը հրավիրվել են քննարկելու համար Հայաստանում գիդերի ուսուցման ու վերապատրաստման տարածաշրջանային կենտրոն բացելու հնարավորությունը:
2012թ. Հայաստանում երկու միջազգային սեմինար է անցկացվել, ինչը լավ նախադրյալ է հանրապետությունում գիդերի պատրաստման տարածաշրջանային կենտրոն բացելու համար: «Նման կենտրոն գործում է Կիպրոսում, Հայաստանն ունի բոլոր հիմքերը նման կենտրոնի ստեղծման համար, ինչը կնպաստի նրա հեղինակության բարձրացմանը տարածաշրջանում»,-ասել է Արա Պետրոսյանը: