6 փետրվարի 2013 - 17:04 AMT
Վլադիմիր Դորոխին. ՌԴ-ն ու Հայաստանը կառուցում են իրենց հարաբերություններն այնպես, ինչպես հարկ են համարում

Ռուսաստանն ու Հայաստանը ինքնիշխան պետություններ են և կառուցում են իրենց հարաբերություններն այնպես, ինչպես հարկ են համարում, ըստ միջազգային իրավունքի: Այդ մասին լրագրողներին է հայտարարել Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը:

«Մեր ռազմատեխնիկական համագործակցությունը Հայաստանի հետ թափանցիկ է: Հայաստան մեր բոլոր առաքումների մասին մենք իրազեկում ենք ՄԱԿ-ին: Հաշվետվություններից կարելի է տեղեկանալ, թե մենք ինչ ենք մատակարարում»,-ասել է դիվանագետը, հայտնում է SalamNews-ը: