6 փետրվարի 2013 - 18:26 AMT
Թուրքիան քաղցկեղով վարակված կարտոֆիլ է առաքում Վրաստան

Ըստ Վրաստանի գյուղատնտեսության նախարար Դավիթ Կիրվալիձեի, Թուրքիան քաղցկեղով վարակված կարտոֆիլ է առաքում Վրաստան: Նախարարն ասել է, որ դա կարանտինային հիվանդություն է: Բեռը կալանքի տակ է դրվել և ամբողջությամբ կոչնչացվի, ներկրող երկիրը կիրազեկվի այդ մասին:

Նա նշել է, որ պարենային անվտանգության մասին օրենքում փոփոխություններ կկատարվեն, ինչը պարտադիր պայման է ԵՄ հետ ազատ առևտրի մասին բանակցությունների համար: