6 փետրվարի 2013 - 19:54 AMT
Ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով ոստիկանությունում քննարկվել է 8 դեպք

ՀՀ Նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով ՀՀ ոստիկանությունում քննարկվել է 8 դեպք, որից որպես ստուգման ենթակա տեղեկություն նախապատրաստվել է 1 նյութ,1 դեպքով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, 4 դեպքերով ոստիկանության նախաքննության և հետաքննության մարմինների կողմից նախապատրաստվում են նյութեր, 1 դեպքով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր, իսկ 1 դեպքով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը: Այս մաիսն հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: