7 փետրվարի 2013 - 11:41 AMT
ԱՄՆ-ն որոշել է խստացնել տնտեսական պատժամիջոցներն Իրանի դեմ

ԱՄՆ-ն որոշել է խստացնել տնտեսական պատժամիջոցներն Իրանի դեմ, հայտնում է Associated Press-ը: Ըստ նոր պատժամիջոցների, նավթի ու գազի վաճառքից ստացված միջոցները պետք է մնան այլ երկրների հաշվեհամարների վրա, այդ թվում Չինաստանի, Թուրքիայի ու Հնդկաստանի, ոչ թե փոխանցվեն Իրանի բանկերի հաշվեհամարներին: Իրանը կարող է ծախսել այդ գումարներն այն երկրներում, որոնց նավթ է վաճառում:

ԱՄՆ-ն կշարունակի խստացնել պատժամիջոցներն այնքան ժամանակ, քանի դեռ Իրանը շարունակում է հրաժարվել համագործակցությունից, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Դևիդ Քոենը, հայտնում է ՌԲԿ-ն: