7 փետրվարի 2013 - 15:09 AMT
Սոչիի Օլիմպիական խաղերի բացմանը հնարավոր կլինի մասնակցել 6 հազար ռուբլով

Սոչիի Օլիմպիական խաղերի բացման արարողությանը հնարավոր կլինի մասնակցել 6 հազար ռուբլով, իսկ խաղերի տոմսերի նվազագույն գինը կլինի 500 ռուբլի, այն դեպքում, երբ հոկեյի եզրափակչի տոմսերի մեկնարկային գինը կլինի 7 հազար ռուբլի, ինչը 30 տոկոսով պակաս է, քան Վանքուվերի նախորդ խաղերին, ասել է «Ռ-սպորտին» «Սոչի-2014» կազմկոմիտեի նախագահ Դմիտրի Չեռնիշենկոն:

Նա նշել է, որ Սոչիում ընդհանրապես ձմեռային խաղերի պատմության մեջ ամենամատչելի տոմսերը կլինեն: