7 փետրվարի 2013 - 18:37 AMT
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Ստեփանակերտի օդանավակայանի հարցը՝ սկզբունքորեն, ոչինչ չասելով

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը մեկնաբանել է ՌԴ վերաբերմունքը Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման վերաբերյալ:

Լուկաշևիչը նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները բազմիցս են մեկնաբանել այս հարցն ու անցյալ տարի հատուկ հայտարարություն են արել այս հարցի վերաբերյալ:

«Համանախագահները ստացել են կողմերի հավաստիացումները, որ ձեռնպահ են մնալու ուժի և ուժի կիրառման սպառնալիքից քաղաքացիական ինքնաթիռների հարցում և մտադիր են այդ հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով»,-մեջբերել է նա հայտարարության տեքստը՝ նշելով, որ նման դիրքորոշում ունեն ՄԽ բոլոր երեք համանախագահ երկրները:

Մեկնաբանելով Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման հարցը՝ Ալեքսանդր Լուկաշևիչը մեջբերել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը: