7 փետրվարի 2013 - 19:31 AMT
Գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի կողմից արձանագրված խախտումները

Հայաստանի գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի կողմից արձանագրված և թեկնածուի կայք-էջում զետեղված խախտումների վերաբերյալ ծանուցումները:

Արդյունքում առանձնացվել են այն հաղորդումները, որոնք պարունակել են ընտրախախտումների վերաբերյալ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության մասին տեղեկություններ: Օրենքով սահմանված կարգով դրանք ուղարկվել են ՀՀ ոստիկանության բաժիններ` ստուգման:

Իսկ արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ