7 փետրվարի 2013 - 20:22 AMT
Ր. Հովհաննիսյանը այցելել է Արցախի պաշտպանության առաջին գծի դիրքեր

Արցախյան շարժման 25-ամյակի առիթով Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտոնական այցով այսօր այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությու, ուր հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին:

Նա շնորհավորել է նախագահին այդ կարեւոր տարեդարձի կապակցությամբ և իր հարգանքի տուրքը մատուցել անկախ Արցախը կերտած բոլոր քաղաքացիներին և զինվորներին:

Հովհաննիսյանը հույս է հայտնել, որ բոլորս գտնվում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման նախաշեմին: Հովհաննիսյանը և Սահակյանը քննարկել են ռազմավարական և դիվանագիտական նշանակություն ունեցող հրատապ հարցեր: Հովհաննիսյանը եղել է նաև Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում, ապա այցելել Արցախի պաշտպանության առաջին գծի դիրքեր, ուր հանդիպել է զինվորներին, խոսել նրանց հետ ԼՂՀ պետական սահմանին տիրող իրավիճակից, պատասխանել բազմաթիվ հարցերին, PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են «Ժառանգություն» կուսակցության մամուլի ծառայությունից: