7 փետրվարի 2013 - 20:38 AMT
ԱԺ մի խումբ պատգամավորներ ստացել են Պատվո նշան և դիպլոմներ

Փետրվարի 7-ին Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների հաձնվել են «Ռուսհամագործակցություն» դաշնային գործակալության Պատվո նշան և դիպլոմներ: Հայաստանում ռուսաց լեզվի տարածման ուղղությամբ կատարած արդյունավետ աշխատանքի և ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո անցկացված «Հայաստանում ռուսական խոսքի 5-րդ օրերին» գործուն մասնակցության համար «Բարեկամության և համագործակցության» Պատվո նշանով պարգևատրվել է ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, պատվոգրեր շնորհվել են պատգամավորներ Կարինե Աճեմյանին, Ռուբիկ Հակոբյանին, Արթուր Գևորգյանին, Արամ Մանուկյանին, Ռուզաննա Մուրադյանին և Կարինե Պողոսյանին:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նշել է, որ կատարված աշխատանքը վառ վկայությունն է Հայաստանում ռուսաց լեզվի նկատմամբ ունեցած հոգատար և շահագրգիռ մոտեցման: Նրա խոսքով՝ ռուսաց լեզուն մեծ դեր է խաղացել ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գործում, նպաստել հայ ժողովրդի հաղորդակցմանը ռուսական ու համաշխարհային մշակույթին, ինչպես նաև՝ հայկական մշակույթի գանձերի տարածմանը Ռուսաստանում:

Պատվո նշանն ու դիպլոմները պատգամավորներին հաձնել է «Ռուսհամագործակցություն» դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Չեսնոկովը, ով բարձր է գնահատել հայ խորհրդարանականների ու մասնագտների ունեցած ներդրումը ռուսաց լեզվի տարածման գործում: