8 փետրվարի 2013 - 11:47 AMT
Փետրվարի 19-ին Լոս Անջելեսում տեղի կունենա բողոքի ակցիա

Հայ երիտասարդների միությունը (UYA) փետրվարի 19-ին բողոքի ակցիա է կազմակերպում Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության մոտ: Ակցիան նվիրվում է հայ սպա Գուրգեն Մարգարյանի և 25 տարի առաջ Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայկական ջարդերի զոհերի հիշատակին: Նմանատիպ ակցիա կկազմակերպվի Հունգարիայի հյուպատոսության առաջ:

Հայ երիտասարդների միությունը կոչ է անում հայ համայնքին ու Հարավային Կալիֆորնիայի բնակչությանը միանալ ակցիային «հանուն անցյալի և ապագայի, արդարության ու ազնվության»: