Փետրվարի 8-10 Պետերբուրգում Ալեքսանդ Պուշկինի մահվան 176-ամյակի կապակցությամբ տեղի կունենան հուշ երեկոներ, համերգներ, թատերական բեմականացում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
1836թ. ձմռանը Պուշկինի թշնամիներն ու նրան նախանձողները լուրեր տարածեցին, զրպարտելով նրա կնոջը, կապելով վերջինիս անունը նախ կայսրի, իսկ հետո Նիկոլայ Առաջինի մտերիմ, բարոն Դանտեսի հետ, որը սիրահետում էր Նատալյա Գոնչարովային: Պաշտպանելու համար պատիվը Պուշկինը մենամարտի կանչեց Դանտեսին, որը տեղի ունեցավ 1837թ. փետրվարի 8-ին Չորնայա գետակի մոտ: Բանաստեղծը մահացու վիրավորվեց և երկու օր անց մահացավ: Նրա մահը ազգային ողբերգություն դարձավ: Պոետին հուղարկավորեցին Սվյատոգորսկի վանքի գերեզմանատանը:
Այդ օրերին կայանալիք գրական երաժշտական երեկոյին ներկա կլինեն նաև Պուշկինի ժառանգները:
Բանաստեծղի մահվան օրը փետրվարի 10-ին կնշեն նաև Պուշկինի տուն-թանգարանում, որտեղ կհնչեն նրա ստեղծագործությունները: