8 փետրվարի 2013 - 13:51 AMT
Թուրքիա և ԱՄՆ. Լարվածությունը հարաբերություններում աճում է

Թուրքիայի և ԱՄՆ միջև կրկին լարվածություն է նկատվում: Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Ռիկարդոնեն նկատողություն է ստացել Թուրքիայի ԱԳՆ-ից այդ երկրի դատական համակարգի և մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ քննադատության համար: Թուրքիայի ԱԳ փոխնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի և ԱՄՆ դեսպանի հանդիպումը 2 ժամ է տևել:

«Մենք մեր մտահոգությունն ենք հայտնել դեսպանի հայտարարությունների վերաբերյալ: Դա անթույլատրելի է և չպետք է կրկնվի»,-ասել է դիվանագիտական աղբյուրը, գրում է Hurriyet Daily News-ը:

ԶԼՄ-ների հետ հանդիպմանը Ռիկարդոնեն հայտարարել է, որ Թուրքիայում կալանավորում են զինվորականներին ու մեղադրում նրանց ահաբեկչության մեջ