8 փետրվարի 2013 - 13:44 AMT
ԱՐՄԵՆԱԼ-ը 2012թ. արտադրության 4 տոկոս աճ է գրանցել

Աշխարհում ալյումինի ամենախոշոր արտադրող ՌՈՒՍԱԼ ընկերությունն ամփոփել է 2012թ. գործունեության տվյալները: Արտադրանքի ընդհանուր ծավալը 2012թ. աճել է 6 տոկոսով և կազմել է 86 հազար տոննա: Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանի արտադրությունը 2012թ. 4 տոկոս աճ է գրանցել և կազմել է 26 263 տոննա, 2011թ. 25 313 տոննա ցուցանիշի դիմաց:

ՌՈՒՍԱԼ-ը կանխատեսում է, որ 2013թ. ալյումինի սպառման համաշխարհային ծավալը կկազմի 50 մլն տոննա, աճելով մոտ 6 տոկոսով, ընդ որում աճի առավելագույն տեմպերը կգրանցվեն Չինաստանում (9,5%), Հնդկաստանում (6%), Ասիայի մյուս երկրներում (5,8%), Հյուսիսային Ամերիկայում (5%), ՌԴ-ու և ԱՊՀ-ում (4%): Ալյումինի սպառումը կնվազի Եվրոպայում, ասվում է PanARMENIAN.Net-ին ԱՐՄԵՆԱԼ-ի մամլո ծառայության տրամադրած հաղորդագրության մեջ: