8 փետրվարի 2013 - 12:17 AMT
«Նորավանքը» 2013թ. կզբաղվի ազգային ներուժի բացահայտմամբ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:

«Նորավանք» ԳԿՀ-ի գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանը ներկայացրել է հիմնադրամի 2012թ. տարեկան գործունեության ամփոփ հաշվետվությունը: Մասնավորապես, հաշվետու տարում հիմնադրամի հայագիտական, քաղաքական, տեղեկատվական հետազոտությունների, ուսումնական, հրատարակչական կենտրոնների կողմից տպագրվել է 25 ամսագիր և 5 գիրք: Ընթացիկ տարում հիմնադրամը հիմնականում ուշադրություն է դարձնելու ազգային ներուժի բացահայտմանը, սփյուռքի ինտելեկտուալ կարողությունների ներգրավման ուսումնասիրությանը, ինտեգրացիոն գործընթացներին և այլն:

Վարչապետը հանձնարարել է հիմնադրամի ներկայացուցիչներին՝ վերը նշված ուղղություններով կատարվելիք ուսումնասիրությունների և հետազոտությունների հիման վրա ներկայացնել ոչ միայն առկա խնդիրները, այլև հանդես գալ համապատասխան առաջարկություններով:

Խորհուրդը քննարկել և հաստատել է նաև հիմնադրամի 2013 թվականի տարեկան բյուջեն: