8 փետրվարի 2013 - 13:05 AMT
Բեռլինալեն բացվեց Վոնգ Կար Վայի ֆիլմով

Փետրվարի 7-ին բացվեց Բեռլինի միջազգային 63-րդ փառատոնը արտամրցութային «Մեծ վարպետը» («The Grandmaster») Վոնգ Կար Վայի ֆիլմի համաշխարհային պրեմիերան, հայտնում է Lenta.ru-ն Agence France-Presse-ի վրա հղումով: Վոնգ Կար Վայը գլխավորում է փառատոնի ժյուրին:

«Մեծ վարպետը» պատմում է չինական մարտարվեստների վարպետ և Բրյուս Լիի ուսուցիչ Իպ Մանի կյանքի պատմությունը: Գլխավոր դերը կատարել է Տոնի Լյուն Չու Վայը, որը հայտնի է «Հերոսը», «Սիրային տրամադրություն», «Չունգկինգի էքսպրեսը» ֆիլմերով:

Հիմնական մրցույթին մասնակցում է 19 ֆիլմ: