8 փետրվարի 2013 - 13:14 AMT
Երևան-Սևան մայրուղուն իրար է բախվել մոտ 40 մեքենա

Փետրվարի 8-ին, ժամը 11.21-ին ԱԻՆ-ը տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Ինչպես հայտնում են նախարարությունից, պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ում մերկասառույցի հետևանքով բախվել են 30-40 ավտոմեքենա:

ՃՏՊ-ի հետևանքով երկու տուժած տեղափոխվել են Աբովյան քաղաքի հիվանդանոց, որտեղ ստանալով համապատասխան բուժ. օգնություն` դուրս են գրվել: Դեպքի վայր են մեկնել ՃՃԿ ԱԻ արձագանքման խումբը և երկու մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: