8 փետրվարի 2013 - 13:18 AMT
Արդշինինվեստբանկը փետրվարի 11-ից մեկնարկում է սոցիալական փաթեթի հաշիվների սպասարկումը

Արդշինինվեստբանկը սույն թվականի փետրվարի 11-ից մեկնարկում է ՀՀ կառավարության կողմից պետական մի շարք կազմակերպությունների աշխատակիցներին հատկացվող սոցիալական փաթեթի հաշիվների սպասարկումը, ասվում է PanARMENIAN.Net-ի ստացած բանկի հաղորդագրության մեջ:

Բանկը հանդես է գալիս որպես այս կարևոր նախաձեռնության մասնակից և ծրագրի ազդեցությունը մեծացնելու նպատակով մատչելի տոկոսադրույքով կտրամադրի սոցիալական փաթեթի գումարի մինչև հնգապատիկի չափով վարկեր` բացառապես այս փաթեթով նախատեսված ծառայությունների դիմաց վճարման համար:

Այդ հնարավորությունը շահառուներին թույլ կտա անկաշկանդ և իրենց համար հարմար պահին իրականացնել նպատակային վճարումներ` ուղղելով դրանք առողջության ապահովագրությանը, ուսմանը, հանգստին, կամ հիփոթեքային վարկի մարմանը:

Ծառայությունը հասանելի կլինի Արդշինինվեստբանկի ՀՀ տարծքում գործող բոլոր 49 մասնաճյուղերում: