Ադրբեջանը գործարկել է կապի առաջին Azerspace-1արբանյակը: Ըստ SalamNews-ի, գործարկումը հաջող է անցել, սարքը դուրս է եկել հաշվարկային ուղեծիր:
Արբանյակի ստեղծման ու գործարկման ծախսերը պետք է հատուցվեն 5-7 տարում:
Արբանյակի առկայությունը թույլ կտա Ադրբեջանին որակյալ և հուսալի կապ, հեռահաղորդակցություն ունենալ, ավելացնել ալիքների քանակը:
Արբանյակի ստեղծման մասին պայմանագիրը Ադրբեջանը ստորագրել է 2010թ. մայիսին ամերիկյան Orbital Sciences Corporation-ի հետ: