8 փետրվարի 2013 - 14:40 AMT
Մարտի 21-ին Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականները ընկերական հանդիպում կանցկացնեն

Մարտի 26-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կընդունի Չեխիայի ընտրանուն:

Ազգային ընտրանին հանդիպմանը նախապատրաստվելու նպատակով մարտի 19-ից կսկսի ուսումնամարզական հավաք, որի ընթացքում մարտի 21-ին կանցկացնի ստուգողական հանդիպում Հայաստանի երիտասարդական հավաքականի հետ: