8 փետրվարի 2013 - 15:06 AMT
ՌԴ ԱԻՆ-ը հսկողության տակ կառնի Սոչիի բոլոր օլիմպիական օբյեկտները

Ռուսաստանի ԱԻՆ-ը հսկուղության տակ կառնի Սոչիի բոլոր օլիմպիական օբյեկտները, այդ թվում ավիացիայի շնորհիվ: Ահազանգերի արձագանքման ժամանակը կկրճատվի 30-40 տոկոսով: Այդ մասին ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին է հայտնել ԱԻՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Ռոսսիուսը:

«Օլիմպիական օբյեկտների անվտանգության ապահովման համար կներառվի 1,4 հազար մարդ, որոնք կունենան 200 միավոր արդիական զենք, այդ թվում նաև ուղղաթիռներ»,-ասել է Ռոսսիուսը: Նա նշել է, որ 550 մարդ կհերթապահի լեռնային հատվածում, 440-ը՝ ափամերձ տարածքում, 420-ը՝ Սոչիում:

Օլիմպիադայի ժամանակ կգործի նաև հատուկ շարժական հրշեջ-փրկարարական մոտոստորաբաժանում: