8 փետրվարի 2013 - 15:16 AMT
Զինծառայողների համար պատրաստվել են «Ես ընտրում եմ գերագույն գլխավոր հրամանատար» ցուցապաստառները

2013թ. փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրությունների նախաշեմին զինծառայողների շրջանում ընտրական գործընթացների վերաբերյալ իրավական իրազեկվածության բարձրացման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Հայաստանում Եվրամիության պատվիրակության համատեղ նախաձեռնությամբ պատրաստվել են «Ես ընտրում եմ գերագույն գլխավոր հրամանատար» խորագրով ցուցապաստառներ:

Ցուցապաստառները, որոնք ՀՀ նախագահի ընտրություններին նախորդող շրջանում փակցված են լինելու ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում, հստակ պարզաբանում են զինծառայողների ընտրական իրավունքները և պարտականությունները, քվեարկության կարգը: