8 փետրվարի 2013 - 15:52 AMT
Ուժեղացվել է Գաբալայի ՌԼԿ հսկողությունը

ՌԼԿ-ից ռուսական զինծառայողների դուրս բերումը հսկողության տակ առնելու նպատակով Գաբալա են տեղափոխվել ոստիկանության լրացուցիչ ուժեր: Ըստ ANS թղթակցի, վերջին օրերին կայանի շուրջ որոշակի ակտիվություն է նկատվում:

Պաշտոնական Մոսկվան հայտարարել է, որ ՌԼԿ շահագործման շուրջ բանակցությունները վերսկսել մտադիր չէ: Գաբալայից ռուսական գույքի դուրս բերման կոնկրետ ժամկետներն ու պարամետրերը որոշվում են ՌԴ և Ադրբեջանի ՊՆ բանակցությունների ընթացքում: