8 փետրվարի 2013 - 16:05 AMT
Սելիմի լեռնանցքը բացվել է

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է.

Փետրվարի 8-ին՝ ժամը 16.00-ի դրությամբ, կատարված մաքրման աշխատանքների արդյունքում երկկողմանի բացվել է Սելիմի լեռնանցքը:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթեւեկել միայն ձմեռային անվադողերով: