8 փետրվարի 2013 - 16:25 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Պռոշյանի պարիսպը շինարարության ավարտից հետո կվերականգնվի

Պռոշյան փողոցի պարիսպը ժամանակավորապես հեռացվել է, քանի որ այդ տարածքում 5 հարկանի բնակելի շենքեր են կառուցվում: Այսպես պատասխանեց պարսպի մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:

«Այդ հատվածում իրականացվում է քաղաքաշինական բոլոր փաստաթղթերով հաստատված շինարարութուն: 2 ընկերությունների կողմից կառուցվում են մինչև 5 հարկանի բնակելի շենքեր: Պարիսպը տեղափոխվել է ժամանակավորապես», - հավելելով, որ դա արվել է շինաշխատանքների հրապարակի սահմանազատումը կազմակերպելու համար:

ՖՈՏՈՇԱՐՔ